Արտաքին միջամտությունը վնասակար է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, հայտնում է Mehr-ը։

«Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա վեճերը։ Իրանը Կովկասի երկրների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում»,- ասել է Ռաիսին՝ նշելով, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ոչնչացման գործում։

Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և հաստատակամ դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ընդգծել է այս կրիտիկական շրջանում տարածաշրջանի երկրների միջև հանդիպումների և երկխոսության անհրաժեշտությունը։