ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, եւ նրա հետ քննարկել երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ անվտանգության խորհուրդների շրջանակներում անցկացվող խորհրդակցություններն արդեն դարձել են բարի ավանդույթ, ինչը նպաստում է առկա հարցերի արդյունավետ լուծմանը: