Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հայկական եկեղեցի կկառուցվի: Ինչպես հաղորդում է  albawwaba.net-ը, համապատասխան կարգադրություն է ստորագրել Բաղդադի տեղական իշխանության ղեկավար Սաբիր ալ Իսավին` իրաքահայերի եպիսկոպոս Ավագ սրբազան Ասադուրյանի  հետ հանդիպումից հետո:

Զրուցակիցները քննարկել են եկեղեցիների բարեկարգմանն ու վերականգնմանը, ինչպես նաեւ նոր եկեղեցու համար տարածքի հատկացմանը  վերաբերող հարցեր: