Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին Վաղարշապատի գործընկերների հետ։

Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում 0,12 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամից և պահել անձնական օգտագործման համար։

Նոյեմբերի 6-ին մեկ այլ տեղեկություն էլ ստացվեց։ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ տնամերձում աճեցնում է կանեփ և պահում այդ բույսից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեց ընդհանուր 993 գրամ կանեփանման զանգված։

Տղամարդը հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, չորացրել և պահել անձնական օգտագործման համար։

Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։