Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մեկնարկել է մկրտության մեծ արարողություն։
Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ Մասիսի տարբեր համայնքներում ապաստան գտած արցախցի ընտանիքիների 140 երեխաներ են այսօր կմկրտվեն՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով։ Կնքահայրերից մեկն էլ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։
Մինչ այդ, քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման։ Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին։
Նշենք, որ այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։
Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։











