Երեւանում LaGalleria Woman խանութում օրերս տեղի ունեցավ Ermanno Schervino 2011-2012 հավաքածուի վերնազգեստների ցուցադրություն, որին ներկա էր նաեւ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Թոնի Շերվինոն (ֆոտոռեպորտաժ):
Հայաստանում 2008 թ-ից LaGalleria Woman-ը պաշտոնապես ներկայացնում է Ermanno Shervino բրենդը:
Թոնի Շերվինոյի այցը Երեւան նաեւ պայմանավորված է քաղաքապետարանի կողմից կազմակերպված` Երեւանում Տոսկանայի շաբաթվա հետ: Ermanno Schervino-ի հագուստի ցուցադրություն տեղի կունենա նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում. կներկայացվի այն հանգուստը, որը կրել է Շերը:
Ermanno Shervino ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին դիզայներ Էրմանո Շերվինոյի եւ ձեռներեց Թոնի Շերվինոյի նախաձեռնությամբ: Մասնագետների գնահատականներով` Ermanno Shervino բրենդը նորաձեւության աշխարհում համարվում է իտալական բարձր նորաձեւության ցուցանիշ:
Թոնի Շերվինոն բացառիկ հարցազրույց տվեց NEWS.am–ին:
Պատմեք Ermanno Schervino բրենդի ֆիրմային ոճի մասին:
Կանացի եւ ինտերնացիոնալ, սակայն ոչ երբեք աչք զարնող ոճն է: Մեզ համար գլխավորը զուսպ լինելն է, որքան քիչ` այնքան լավ սկզբունքով: Մեր հագուստը սեքսուալ է, բոյց ոչ վուլգար:
Մենք նաեւ կանացի ներքնազգեստ ենք պատրաստում, որտեղ գլխավոր սկզբունքը սեքսուալությունն է: Ողջ հագուստը պատրաստվում է Տոսկանայում: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք կրքով եւ ձգտում ենք ամենաբարձր որակը տալ մեր արտադրանքին: Ermanno Schervino-ի հավաքածուում շատ են ձեռքի աշխատանքները:
Ի՞նչ եք կարծում` կինը գեղեցիկ ներքնազգեստ գնում է տղամարդու աչքերի, թե՞ իր համար:
Կանացի ներքնազգեստը, առաջին հերթին, պետք է ուրախություն պատճառի կնոջը: Եւ կանայք, առաջին հերթին, առաջնորդվում են հենց դրանով:
Ինչպե՞ս է հայ գնորդը արձագանքում Ermanno Schervino բրենդին:
Հայաստանը մեզ համար շատ լավ գործընկեր է: Գնորդների արձագանքները նույնպես շատ լավ են: Հայաստանում մեր գնորդները շատ կիրթ են:
Հավաքածուների ստեղծման գործընթացում ի՞նչն է Ձեզ համար տաբու համարվում:
Մենք երբեք ցածրորակ նյութեր չենք օգտագործում, որոնք մեր հագուստին էժանագին տեսք կհաղորդեն: Որքան թանկ` այնքան լավ: Մենք վայրի կենդանիների կաշի ենք օգտագործում միայն նրա համար, որ կինը Ermanno Schervino-ի հագուստում իրեն հարմար եւ նեկայանալի զգա: Սակայն մենք երբեք չենք օգտագործում եզակի կենդանիների կաշի:
Ի՞նչով է Ձեզ համար հիշվում Հայաստանը:
Այստեղ ես ինձ ինչպես տանն եմ զգում. նույնքան լավ, ինչպես Իտալիայում: Ինձ շատ է դուր գալիս հայկական խոհանոցը, ինձ շատ է դուր գալիս հայ ժողովրդի հյուրընկալությունն ու բերյացկամությունը: Յուրաքանչյուր անգամ ուրախությամբ եմ այցելում Հայաստան: Հայաստանում ես տանն եմ:
Զրուցեց Մարիա Ասատրյանը











