Մենք ուզում ենք այնպիսի ռեֆորմի ենթարկել զբոսաշրջության ոլորտը, որպեսզի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից միջ վայրը համապատասխանի մեր ռազմավարական նպատակներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք ուզում ենք, որ Հայաստանը որպես զբոսաշրջային եռրկիր մատուցի բարձր որակի ծառայություններ եւ դրա համար համապատասխան գումար վերցնի զբոսաշրջիկներից: Այսինքն մենք չենք ուզում, որ մեր երկիրը դառնա շատ մատչելի երկիր զբոսաշրջության տեսանկյունից, այսինքն մենք շատ էժան ծառայություններ մատուցենք: Ավելի շատ մենք ուզում ենք ոչ թե «բիստրո», այլ լավ ռեստորան առաջարկենք, որտեղ մարդիկ կգան, կվճարեն համապատասխան գումար, եւ կստանան դրան համապատասխան ծառայություններ:
Այդ ծառայությունները բաղկացած են երկու կարեւոր ուղղություններից՝ ենթակառուցվածքներ, այսինքն ճանապարհները լավը լինեն, զբոսաշրջային վայրերը պատշաճ կահավորված լինեն եւ դրան ուղղված կառավարությունը 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է իրականացնում: Երկրորդը ծառայություններ են, որի մասով մենք զգալիորեն հենվելու ենք այսօր ներկայացված օրենքի վրա»,-ասաց նա:











