Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը հարցում հաջողություն է մաղթում։ Այդ մասին նա հայտարարել է Բաքվում։
Շնորհավորելով Ադրբեջանի նախագահին «Ադրբեջանում խաղաղության և կայունության հասնելու կապակցությամբ»՝ նա ասել է.
«Ես կարծում եմ, որ պատերազմներն ու հակամարտությունները կարող են հանգեցնել միայն իրավիճակի վատթարացման։ Այս կերպ ոչ մի խնդիր չի լուծվի։ Կարծում եմ, որ մեր բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության հիման վրա»,- ասել է Իրաքի նախագահը։





























