Այս տարվա տվյալներով, ամենախոշոր ներդրողն առաջին անգամ դարձել է ԱՄԷ-ն՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայաստանը, ըստ նրա, ԵԱՏՄ-ում ՀՆԱ ցուցանիշով առաջ կանցնի Բելառուսից եւ կզիջի միայն Ռուսաստանին եւ Ղազախստանին։ «ԱՄՀ տվյալներով՝ մենք տարին կփակենք 8 200 դոլար ցուցանիշով բնակչության մեկ շնչի հաշվով։ Դա կրկնակի ավելի է, քան 2020թ.։ Հայաստանը գրանցել է աշխարհում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Առաջին երեք ամիսների տվյալներով՝ ներդրումների ծավալն ավելացել է 27 տոկոսով անցած տարվա համեմատ»,- նշել է նա։
Կառավարությունը ձգտում է ՀՆԱ-ի հանդեպ ներդրումների հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի։ «Վերջին տվյալներով՝ այդ թիվը հասել է 23 տոկոսի։ Մենք այդ ցուցանիշին կհասնենք նախանշվածից ավելի շուտ»»,- ավելացրել է նախարարը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2022թ. ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է 1 տրլն 648 մլրդ դրամ, ինչը 250 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։











