Հապճեպ ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ինչպես և սպասվում էր, փլուզվեց։ Այդ մասին են վկայում ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակվող ամենօրյա  հակահայկական հարձակման տոնայնությունն ու բովանդակությունը։

Բառացիորեն երեք պարբերության մեջ տեղավավորվել են կոպտությունը, հիմարությունը և տարօրինակ անհամապատասխանությունը՝ ԱՀ իշխանությունների քաղաքականության հետ։

Սկսելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի անձի վրա հարձակումից և հայտարարելով, որ «շատ դեպքերում նա չի հասկանում իր խոսքերի էությունը, չափն անցել է և Ադրբեջանին մեղադրել է Եվրամիության առաջարկած հանդիպումներին և ռազմական նկրտումներին չմասնակցելու մեջ», հայտարարության հեղինակները կշտամբում են Հայաստանին. «Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, ապա ինչո՞ւ է նա երկուսուկես ամսով հետաձգում իր պատասխանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի ԱԳՆ-ն վերջերս առաջարկել էր պետական ​​սահմանին հանձնաժողովների նիստ անցկացնել և առաջարկներ քննարկել, և հայտարարությունը վերատպվել էր, այդ թվում՝ ադրբեջանական լրատվամիջոցներով։

Բայց ամենաուշագրավը հայտարարության հեղինակները թողել են վերջում. «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է զենք գնում մի շարք երկրներից՝ Ֆրանսիայի գլխավորությամբ։ Ինչո՞ւ է խաղաղություն ցանկացող երկիրը ցանկանում արտաքին ուժեր ներգրավել տարածաշրջան»,- հարցնում են հայտարարության հեղինակները։

Իսկապես, ինչո՞ւ է այն երկիրը, որը խոսում է խաղաղությանն իր հանձնառության մասին, զենք գնում: Եվ խոսքը, իհարկե, Ադրբեջանի մասին է։ Հայաստանը պետք է զինվի, քանի որ ագրեսորը չի հանդարտվել։ Իսկ Ադրբեջանը, որը խոսում է խաղաղության մասին, ինչո՞ւ է կրկնապատկում իր պաշտպանական բյուջեն և խոշոր գործարքներ կնքում զենքի մատակարարման համար։