Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 26-ին գերազանցել է 1 շաբաթ առաջ սահմանած ռեկորդային նիշը: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 378.80 դրամ` սա 2011 թ. ամենաբարձր փոխարժեքն է: Չի բացառվում, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքը գերազանցի 379 դրամը, քանի որ բորսան փակվել է 1դոլար/379 դրամ փոխարժեքով, իսկ այնուհետ դոլարի առաջարկը իրականացվել է 379.75 դրամով: Դոլարի փոխարժեքի թռիչքաձեւ աճին կարող է խոչընդոտել միայն ՀՀ Կենտրոնական բանկի արտարժութային ինտերվենցիան:
Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 5.55 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն այսօր իրականացվում է ընդհուպ մինչեւ 378 դրամով, վաճառքի առավել տարածված փոխարժեքը 380 դրամն է:




























