Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ստանձնում ենք ԵԱՏՄ նախագահությունը: Այս պահին որոշում չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի: Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, տնտեսական առումով դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,-ասաց նա:
Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, որ Մոսկվան Երևանից ազդակ է ստացել այն մասին, որ Փաշինյանի կասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին։











