Երևանի Սեբաստիա 129 հասցեում այսօր լուսաբացին, ռուս զինվորականն «Ուրալով» (համարանիշը՝ 2887YO94) դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է կոսմետիկայի խանութի պատին, փլուզել այն, այնուհետև հետընթաց կատարելիս բախվել մայթեզրի ծառին ու արմատախիլ արել այն։ Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Կադրերում երևում է, որ պատի փլուզման հետևանքով քարերը թափվել են ներս։

Մենք տեղեկացանք, որ վարորդը լուսադեմին շտապ օգնությունով տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց դուրս գրվել։ Վթարի հետևանքով մարդկային զոհեր չկան։

1701244850694.JPEG (279 KB)

1701244850763.JPEG (278 KB)

1701244850795.JPEG (254 KB)

1701244850811.JPEG (254 KB)