Android բազայով հեռախոսների տերերն ավելի հաճախ են այցելում երաժշտական կայքեր, քան iPhone-ի եւ iPad-ի տերերը: Սովորական բջջային հեռախոսների տերերն ավելի ակտիվ են սոցիալական ցանցերում: Այդ մասին ասվում է Opera Software ընկերության 2011թ. սեպտեմբերի զեկույցում:
ОС Windows Phone բազայով սմարտֆոնների տերերն ավելի հաճախ են օգտվում են լրատվական եւ տեղեկատվական ռեսուրսներից եւ էլփոստային ծառայություններից:
NEWS.am-ի թղթակցին Opera Software-ում հայտնեցին, որ Android-ի օգտատերերն բոլորից շատ են այցելում կրթական կայքեր, օրինակ` համալսարանների կայքեր: Android-ի սիրահարները հազվադեպ են լինում սոցիալական ցանցերում: Apple-ի տերերի ակտիվությունը սոցցացներում 1,5 անգամ բարձր է:




























