Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում մնալու փաստն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել:

Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու  մասին է:

Չեմ կարծում, որ կարելի է Բաքվին  վերագրել միտք, առ այն որ  ռուսական կողմը  անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը: