Իտալիայի կապի վերահսկող մարմինը (AGCOM) տուգանել է Alphabet-ի YouTube-ին, Amazon-ի և Twitch-ին երկրում մոլախաղերի գովազդն արգելող կանոնները խախտելու համար, հայտնում է Reuters-ը։
Youtube-ը և Twitch-ը տուգանվել են համապատասխանաբար 2,25 միլիոն եվրոյով և 900 հազար եվրոյով, ասել է AGCOM-ը՝ կարգադրելով հեռացնել ավելի քան 20,000 առցանց տեսանյութեր, որոնք խթանում են տարբեր տեսակի մոլախաղերը, ներառյալ սպորտային խաղադրույքները:
Ըստ AGCOM-ի՝ երկու հոսքային ծառայություններն էլ առևտրային համագործակցության մեջ են մտել վիդեո արտադրողների հետ, ովքեր հրապարակել են բովանդակությունն իրենց առցանց հարթակներում:





























