Հայաստանը պատրաստ է մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այս մասին դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովի այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով, եթե բոլոր սկզբունքային հարցերը, որոնք մինչ այդ բարձրացվել են Հայաստանի կողմից, եւ որոնց վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, հաստատվեն եւ իրենց տեղը գտնեն խաղաղության պայմանագրում, ապա ստորագրումն, ըստ էության, պարզապես տեխնիկական հարց կդառնա։ «Եթե խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները, որոնք Բաքուն ուղարկել է Երեւանին վերջին անգամ, բավարարվեն, ապա չի բացառվում, որ այն կստորագրվի արդեն ընթացիկ տարվա վերջին»,- ասել է Խանդանյանը։
Պատգամավորն ինքը, սակայն, չի շտապում։ Նրա կարծիքով՝ ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կազդեն իրավիճակի վրա այս կամ այն հանգամանքները։ «Անհրաժեշտ է սպասել»,- կոչ է արել կառավարող խմբակցության ներկայացուցիչը։





























