ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 41 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա գնահատմամբ՝ այս միտումը հաջորդ տարիներին կպահպանվի։ «Կառավարությունը ձեռնարկում է արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման քայլեր։ Մասնավորապես, ապրանքաշրջանառության ակտիվացմամբ ոչ պակաս կարեւոր այլ ուղղություններում»,- ավելացրել է Քերոբյանը։





























