Թուրքիայում շարունակվող շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականն այսօր, հոկտեմբերի 29-ին ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց Իրանի հետ եւ առաջին տեղը զիջեց Ռուսաստանի հավաքականին, որը 3:1 հաշվով հաղթեց հնդիկներին: Մրշարային աղյուսակը ռուսները գլխավորում են 20 միավորով: Հայաստանը կես միավոր քիչ ունի: Երեկոյան կայանալիք կայանալիք 8-րդ տուրում հայ պատանիները կմրցեն անգլիացիների հետ: