Apple-ը բողոքարկել է «Masimo» բժշկական մոնիտորինգի տեխնոլոգիական ընկերության՝ իր ժամացույցների ներկրումն արգելելու որոշումը, հաղորդում Է Reuters-ը:
Տեխնոլոգիական հսկան նաև շտապ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային շրջանի Վերաքննիչ դատարան՝ արգելքը վերացնելու խնդրանքով: Ընկերությունը խնդրել է դադարեցնել արգելքն առնվազն այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը որոշի, թե արդյոք իր ժամացույցների թարմացված տարբերակները խախտում են «Masimo»-ի արտոնագրերը, ինչպես նաև կասեցնել արգելքը մինչ դատարանը քննում է Apple-ի հայցը:
Սպասվում է, որ մաքսայինը որոշում կկայացնի հունվարի 12-ին, հայտնել է Apple-ը։
Massimo-ն Apple-ին մեղադրել է իր աշխատակիցներին վարձելու, զարկերակային օքսիմետրիայի տեխնոլոգիան գողանալու և այն հանրաճանաչ Apple Watch-ում ներդնելու մեջ:
ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը (ITC) ընդունել է որոշում, ըստ որի՝ արգելվում է Apple Watch ժամացույցների ներմուծումն ու վաճառքը, որոնք օգտագործում են արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու տեխնոլոգիա։ Վեճի պատճառ է դարձել արյան թթվածնի սենսորը, որն օգտագործվում է Apple Watch Series 9-ում և Apple Watch Ultra 2-ում։ Ընկերությունն իր խելացի ժամացույցում զարկերակային օքսիմետր գործառույթը ներառել է 2020 թվականին:
Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնեն Apple Watch Series 9-ը և Apple Watch Ultra 2-ը ԱՄՆ-ի հաճախորդներին։





























