Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար: Այս մասին բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Անցյալ շաբաթ հայկական կողմին է փոխանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը, այժմ Բաքուն Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին: Մենք նախանշել ենք հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար», - ասել է նա։

Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ընդհանուր սահմանի որոշման հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդ ու ժամանակատար բնույթը:

«Այժմ անհրաժեշտ է զբաղվել խաղաղության պայմանագրով։ Սահմանի որոշման հարցը կարող է լուծվել ավելի ուշ փուլում՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը», - ասել է քաղաքական գործիչը։

Ընդ որում, նա Հայաստանին կոչ է արել «լիովին գիտակցել Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր առավելությունները» եւ «վերջնականապես հրաժարվել վնասակար պատրանքներից եւ վնասակար մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղության գործընթացը խաթարելուն»։

«Ադրբեջանն ու Հայաստանն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից։

Խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից, Երևանի անկեղծ հանձնառությունն անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Անցած շաբաթ հայկական կողմին փոխանցելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն այժմ Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին», - ասել է նա։