Google-ը կազմել է 2023 թվականի նորություններ թեմայով ամենահայտնի հարցումների վարկանիշը։

Ամենահայտնի թեմաների տասնյակը ներառում է.

1) պատերազմը Իսրայելի և Գազայի միջև,

2) «Տիտան» բաթիսկաֆի կործանումը,

3) երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում,

4) «Հիլարի» փոթորիկը,

5) «Իդալիա» փոթորիկը,

6)  «Լի» փոթորիկը,

7) Ամերիկյան Մեյն նահանգում հրաձգությունը․ զոհերի թվով (22 մարդ) ամենախոշորը  ԱՄՆ-ում տարվա ընթացքում զինված բռնության բոլոր դեպքերի մեջ,

8) հրաձգությունն ամերիկյան Նեշվիլ քաղաքի դպրոցում, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ,

9) Chandrayaan-3 - առաջին հնդկական առաքելությունը, որը հասել է Լուսնի մակերևույթին,

10) պատերազմը Սուդանում։

Լեռնային Ղարաբաղի թեման չի ընդգրկվել նորությունների թեմայով ամենահայտնի որոնման հարցումների տասնյակում՝ չնայած սեպտեմբերին ավելի քան 100 հազար հայի հայրենիքից վտարելուն և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 հայերի սպանությանը։