Ղարաբաղի հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից: Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Բաքուն, ըստ նրա, այս պահին լուրջ խոչընդոտներ չի տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար։

Հաջիևը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը չպետք է լինի «սահմանների սահմանազատման պատանդ»։

Ալիեւի օգնականը փաստացի կրկնել է այն միտքը, որ սահմանազատման հարցը, Ադրբեջանի կարծիքով, կարող է չընդգրկվել խաղաղության պայմանագրի մեջ։ Այստեղ հարց է ծագում. ո՞րն է այս դեպքում խաղաղության պայմանագրի իմաստը: