Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հանրապետության օրը նշվում է հոկտեմբերի 29-ին, սակայն այս տարի մեծ հանդիսություններ չեն եղել, կապված Վանի նահանգի երկրաշարժի հետ: