Դատարանը հեռակա կարգով կալանք որոշում է կայացրել Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, խարդախության մեջ մեղադրվող Աշոտ Եղիազարյանի հանցակիցների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական կայքը, Մոսկվայի Բասմաննի դատարանը երկուշաբթի արտոնել է գործով երեք մեղադրյալների` «Եվրոպարկի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Կլոչինի, Արտյոմ Եղիազարյանի եւ պատգամավորի օգնական Վիտալի Գոգոխիայի կալանքը: Այդ մասին հայտնել է գործով տուժածների փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, քննության վարկածով Եղիազարյանը իր ընկեր Միխայիլ Անանեւից 18 միլիոն դոլար  յուրացրել: Նա մի քանի այլ խարդախություններ էլ է կատարել եւ ընդհանուր հաշվով 1,5 մլրդ ռուբլի վերցրել տարբեր անձանցից:

Պատգամավորը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: