Թուրքիայում ոստիկանության կողմից KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում 3 օր առաջ ձերբակալված  «Բելգե» հրատարակչատան խմբագիր, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշիքթաշի դատարան բերված 50 հոգանոց խմբից 24-ի նկատմամբ դատարանն արդեն որոշում է կայացրել։  23 հոգու նկատմամբ, որոնց մեջ են նաեւ պրոֆ. Բուշրա Էրսանլըն եւ «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլոն, դատարանը կալանքի որոշում է կայացրել։

Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։