Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը հայտարարել է, որ իր նոր համարի գլխավոր խմբագիրը Մուհամեդ մարգարեն է: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Charlie Hebdo-ն որոշել է նաեւ փոխել իր անվանումը` Sharia Hedbo: Դա արվել է այն բանից հետո, երբ Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե երկիրն ապրելու է շարիաթի օրենքներով, հաղորդում է Lenta.ru-ն:
Մուհամեդ մարգարեն դարձել է ամսագրի նոր համարի խմբագիրը, որը նվիրված է Թունիսում չափավոր իսլամական «Նահդա» կուսակցության հաղթանակին:
BBC News-ի տվյալներով, ամսագրի ղեկավարները Մուհամեդ մարգարեից խնդրել են գլխավորել համարը եւ նա համաձայնել է: Ի դեպ, պարբերականի կայքում աշխատակիցների ցուցակում Մուհամեդ մարգարեի անունը չկա:
Սպասվում է, որ այդ համարում մարգարեն առանձին սյունակ կունենա: Բացի այդ, Charlie Hebdo-ն կանանց համար հատուկ հավելված կհրապարակի` Madam Sharia անվանումով:



























