Հայաստանի քաղաքացիներն առաջատար են Վրաստան այցելողների շարքում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը», ըստ Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալների, 2006-2011 թվականներին նկատվել է օտարերկրացիների այցելության կայուն աճ: Այդ իմաստով ընթացիկ տարվա տոկոսային ցուցանիշը 4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Երկրորդ տեղում են Ադրբեջանի քաղաքացիները, նրանց հաջորդում են Թուրքիայի, Ռուսաստանի, ԵՄ երկրների, Ուկրաինայի եւ Իրանի քաղաքացիները: Վրաստան են այցելել Իսրայելի, Հունաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:
Ըստ տվյալների, առավել ակտիվ ամիսներն են հունվարը, հուլիսը, օգոստոսն ու սեպտեմբերը: Նոյեմբերի 1-ի դրությամբ, այս տարի Վրաստան է այցելել 2 մլն 919 հազար 897 մարդ:




























