Լոնդոնի ֆուտբոլային «Տոտենհեմ» ակումբի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը  սրտի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ վիրահատությունը հաջող է անցել, Ռեդնապին պետք է դուրս գրեն 48 ժամից:

Վիրահատության պատճառով Ռեդնապը չի կարողացել մեկնել Կազան` մասնակցելու «Ռուբինի» հետ  Եվրալիգայի խաղին:

Գլխավոր մարզչի բացակայության դեպքում թիմի ղեկավարությունը կստանձնեն Կեվին Բոնդը եւ Ջո Ջորդանը: