Ես գոհունակությամբ նշում եմ, որ հիմնական տնտեսական ցուցանիշների և անդամ երկրների միջև փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի հետագծով։ Այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը` 37,5%-ով»,- նշել է նա։