2024 թվականի մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի արգելափակումը շրջանցելող ծառայությունների մասսայականացման արգելքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսկոմնադզորը»՝ ի պատասխան այս օրվանից VPN-ի արգելքի մասին հաղորդագրությունների։
«Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ 2020 թվականի փետրվարից արգելվել է անօրինական բովանդակության մուտքի արգելափակումը շրջանցող միջոցների օգտագործումը։ VPN ծառայությունները դասակարգվում են որպես այդպիսի գործիքներ, եթե դրանց օգտագործումը չի սահմանափակում արգելված ռեսուրսների հասանելիությունը», - պարզաբանել են վարչությունում:
Նման նախաձեռնության մասին հայտն էր դարձել դեռ անցյալ տարվա աշնանը։





























