«Հայոց պատմություն» առարկան վերանվանելով «Հայաստանի պատմություն», դասագրքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունենալու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Սակայն տեղի է ունենում արշավ Հայաստանի դեմ, որովհետեւ երբ առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», դրա դեմ հստակ արշավ է գնում, որը հստակ ուղղորդվում է եւ գնում է այն ուժերի կողմից, որոնք պայքարում են Հայաստանի, որպես ինքնիշխան պետության գոյության դեմ»,-ասաց նա:
Հարցին, «Հայոց պատմություն» անվանումը խանգարե՞լ է ինչ-որ բանի, որ ցանկանում են փոխել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բացատրությունն այն է, որ այսպես ավելի ճիշտ է, քանի որ Հայաստանում սովորում են Հայաստանի պատմություն: Հայաստանի պատմությունը Հայոց պատմության մեջ գերակա չէ: Երբ ասում ես «հայոց պատմություն», հասկանում ես հայերի պատմություն, իսկ երբ ասում ես՝ «Հայաստանի պատմություն», այդտեղ գերակա է Հայաստանի պետությունը:











