Եթե մենք հանցանք ենք գործել, ապա մեր հանցանքը եղել է հետեւյալը, որ մենք ժողովրդի ձայնը չենք լսել:Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ վերջին 20 տարում ընդդիմության կարգավիճակում, թե  իշխանության կարգավիճակում, թե նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողի կարգավիճակով , ում տեսել ենք, որ տուն, օջախ մտել ենք, մի կտոր հաց կիսել ենք,կամ չենք կիսել, էդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը, հիմա չէ., 20 թվից հետո էլ չէ,20 թվից առաջ էլ: Սա մեզ պետք է հստակ լիներ, որ սա ժողովրդի ուղերձն է,ժողովուրդն ինքը կառավարության, իշխանության գործատուն է , ինքը պատվիրում է, թե կառավարությունը ինչ պետք է անի: Եթե  մենք բավարար չափով մեր ժողովրդի հետ կապված լինեինք, մենք կհասկանայինք, որ նա էդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց: Մեր հանցանքը հետեւյալն է, որ մենք այդ ուղերձը չենք ընկալել բավարար չափով,  երկորորդը, էդ ուղերձը չենք վերլուծել եւ հետ եկել ժողովրդին ասել, որ ժողովուրդ ջան, մենք հասկացանք, որ դուք խաղաղություն եք պատվիրում մեզ, ճիշտ ա՞, ճիշտ ա: Խաղաղության համար մեզ պետք է էս, էս եւ էս: Էս բոլորը լինելու էր ահավոր տհաճ բան, ահավոր ծանր բան»,- ասել է նա:

 Նա նշել է, որ իրենք դա չեն ասել երկու պատճառով, նախ այն, որ այդ ճանապարհը վստահելի չեն համարել եւ չեն կարողացել համակերպվել այդ իրողության հետ:

«Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք եւ անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք  էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։ Գիտեմ, որ մենք ու ես անձամբ շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքներն ու մղումները։ Եվ ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում մեր ժողովրդին առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ  նվազագույն կորուստներով դուրս գալու։ Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել։ Էսօր սրա մասին չխոսելը կլինի հանցագործություն»,- ասել է նա: