Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ: Այս մասին The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վախ ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը:
«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»,- ասել է նա:
Փաշինյանն ասել է, որ պետք է արձանագրել ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների միջպետական բնույթը. «Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»:
Օլիֆանթի հարցին, որ եթե Փաշինյանը ստանա այդ միջազգային երաշխիքները, հավատո՞ւմ է Ալիևին, որ վերջինս կպահի այդ պարտավորությունները, Փաշինյանն ասել է.
«Ես հավատում եմ Աստծուն և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»:

Գլենդելի հայերը տագնապած են. ո՞րն է ստուգումների և ձերբակալությունների պատճառը

Փաշինյանը հնարավոր արտահերթից առաջ ուզում է ազատվել ընդդիմությունից

Սերժի կոստյումը չէին ուզում, հիմա Ալիևի կոստյումն են հագնում․ հանցավոր ռեժիմ է. իրավապաշտպան

Փախած կալանավորին դեռ չեն գտել. ի՞նչ է կատարվում Արմավիրում

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մարզպետի հայրիկը մեզ ասաց՝ հերիք ա Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնում եք. «Ուժեղ Հայաստանի» անդամ

Ծայրահեղ ծանր է վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը. ինչու՞ են ավելանում ողբերգական վթարները

Ռոբոտների դպրոցը Հանչժոուում. ինչպես են Չինաստանում կրթում նույնիսկ տեխնիկան

Դեմքով ճանաչում ենք փախչողին. պարեկները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Սեւանա լիճը 400 միլիոն դոլար է բերում մեր տնտեսությանը. Համբարձում Մաթեւոսյան

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը