Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրի Հայաստան - Ադրբեջան մրցամարտում ավարտվեցին առաջին եւ երրորդ համարների պարտիաները: Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը 26-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքիի: Սպիտակներով խաղում էր Արոնյանը:
Ոչ ոքի ավարտվեց նաեւ Վլադիմիր Հակոբյան - Շաքրիյար Մամեդյարով պարտիան եւ դարձյալ 26-րդ քայլին: Սպիտակներով հանդես էր գալիս Հակոբյանը:
Վուգար Գաշիմով - Սերգեյ Մովսիսյան եւ Գադիր Գուսեյնով - Գաբրիել Սարգսյան պարտիաները շարունակվում են:



























