Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկորդ տուրի Հայաստան - Ադրբեջան մրցամարտում պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը եւ Ադրբեջանն առջեւում է 2:1 հաշվով: Չորրորդ խաղատախտակին Սարգսյանը սեւերով 45-րդ քայլում տանուլ տվեց Գադիր Գուսեյնովին:
Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան - Շաքրիյար Մամեդյարով պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:
Շարունակվում է Վուգար Գաշիմով - Սերգեյ Մովսիսյան պարտիան:



























