Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց ադրբեջանցիներին: Մրցակիցը լիովին օգտագործեց սպիտակ խաղաքարերի առավելությունը: Վերջինը պայքարն ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, որը երկրորդ խաղատախտակին սեւերով պարտվեց Վուգար Գաշիմովին: Պարտիան շարունակվեց մինչեւ 53-րդ քայլը:
Նախքան այդ չորրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սեւերով 45-րդ քայլում տանուլ էր տվել Գադիր Գուսեյնովին:
Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան - Շաքրիյար Մամեդյարով պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:



























