Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ խորվաթների նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում միակ հաղթանակը տարավ առաջին համար Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան խաղացին ոչ ոքի: