Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում Ադրբեջանից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականը թիմային 2 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը (բաժանում է 15-ից 25-րդ տեղերը): Առաջին երկու տուրերում երկուական հաղթանակ են տարել Ռումինիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իսպանիայի հավաքականները: 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Անգլիան:

Կանանց Հայաստանի հավաքականը 2-րդ տուրում Խորվաթիային 2,5:1,5 հաշվով հաղթելուց հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը (3 միավորով բաժանում է 6-ից 9-րդ տեղերը): Առաջատարաներն են երկուական հաղթանակ տարած Սերբիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի եւ Վրաստանի հավաքականները: 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Գերմանիան: