Հարավային Կովկասի երկրները մոտակա 15-20 տարում հազիվ թե ընդգրկվեն ԵՄ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է լիտվիականLietuvos Rytas թերթի վերլուծաբան Էլդորադաս Բուտրիմասը:
Ըստ վերլուծաբանի, եթե անգամ որոշ երկրներ ընդգրկվեն ԵՄ-ում, ապա դրանք կլինեն Սերբիան եւ Խորվաթիան: Բուտրիմասն ընդգծեց, որ լեհական եւ գերմանական շատ թերթեր մեծ ուշադրություն են դարձրել Արեեւելյան գործընկերության գագաթաժողովին, որն անցկացվեց Վարշավայում, սակայն դեռուս գերակշռում են խոսակցությունները, ոչ թե հստակ գործողությունները:
«Այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան չի լուծել իր խնդիրները, մասնավորապես` տնտեսական բնույթի, ԵՄ-ում նոր անդամներ չեն ընդգրկվի»,- նշեց լրագրողը:
Բուտրիմասի խոսքով` նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Թուրքիային, որը երազումէ Եվրամիության անդամ դառնալ: «Թուրքիան շատ խնդիրներ ունի: Այդ երկիրը թերեւս ԵՄ անդամկդառնա ավելի ուշ, քան անդրկովկասյան երկրները»,- ասաց նա:
Բուտրիմասի հետ հանդիպումը կայացել էր Թեհրանում անցկացված Մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:




























