Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտնել է, որ Վանի բնակչության բողոքների հիման վրա փոխվել է Վանի «Մուսթաֆա Մուղլալը» փաշայի զորամասի անունը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրք փոխվարչապետը նշել է, թե գեներալ Մուսթաֆա Մուղլալը Վանի բնակչության շրջանում վատ հիշողություններ է առաջացնում, որի համար իրենք այդ զորամասը կոչել են նահատակված սպա Էրքան Դուրքանի անունով։ Բեշիր Աթալայը նշել է, թե իրենք կրկին կուսումնասիրեն զորամասերի եւ այլ կարեւոր հաստատությունների անունները եւ հարկ եղած դեպքում կփոխեն դրանք։

Նշենք, որ Մուսթաֆա Մուղլալը փաշան մեղադրվել է Վանի Օզալփի շրջանում 33 քրդերին սպանության մեջ եւ դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է եւ նրան դատապարտել են 20 տարով։ Նա 1951-ին բանտում է մահացել։