Քանի որ Ռուսաստանը դեռ ակտիվ չի վերադարձել այս տարածաշրջան, Հայաստանի իշխանությունները կարող են իրենց տարատեսակ նմանատիկ մայմունություններ իրենց թույլ տալ, բայց դա կարող է մեկ օրում ավարտվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը դեպի Արեւմուտք քայլեր է անում:
«Նմանատիպ վարքագիծ ՀՀ իշխանությունները դրսեւորում էին հետավոր 1918-1920 թվականներին: Երկու տարի իբր համոզում էին Հայաստանի դաշնակցական կառավարությանը խելքի բերել: Բայց եկավ 1920 թվականը եւ Կարմիր բանակը մտավ Հայաստան ու ավարտվեց ամեն ինչ:
Եթե Մոսկվան որոշի նախկին խորհրդային երկրները տանել նոր միութենական պետություն, ինչքան ուզում է ՀՀ իշխանություններն ասեն՝ միութենական երկիր եք ուզո՞ւմ, կամ անկախությանը դե՞մ եք: Հայաստանը չկարողացավ դիմադրել Ադրբեջանին, հիմա կարողանալու է դիմադրել Մոսկվայի՞ն, եթե ՌԴ-ն որոշի ռազմական ճանապարհով միութենական երկիր ստեղծել:
Պետք է այնպիսի պետություն կառուցել, որ քո վրա չհարձակվեն: Եթե քո վրա ինքնահաստատվում է Բաքուն, Մոսկվան քեզ խնայելո՞ւ է: Դու չոքել ես Բաքվի դեմ, բայց ասում ես՝ Բաքվի դեմ չոքել եմ, բայց Մոսկվայի դեմ կոտոշներս կհանեմ»,-ասաց նա:











