Փաստացի մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, մենք միջոցառումներին չենք մասնակցում, որովհետեւ մենք ունենք մի շարք հարցեր ՀԱՊԿ-ին, որոնց լեգիտիմ պատասխաններ չենք ստանում, շատ դեպքերում առհասարակ պատասխան չենք ստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Շատ հաճախ ՀԱՊԿ անդամ երկրներից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք, մեծ հաշվով, ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեին այնպիսի երկրներից, որոնք Հայաստանի դաշնակիցը չեն, ավելին, Հայաստանի ռազմաքաղաքական հակառակորդն են:
Այդ ամենը մեզ մոտ շատ մեծ հարցեր են առաջացնում, բայց միաժամանակ մենք հասկանում ենք, որ ունենք պատասխանատվություն իրավիճակը անհարկի հավելյալ չսրելու եւ մեր գործողություններով հավելյալ լարվածություն ու ՀՀ դիմադրողականությունը նվազեցնող քայլեր չանելու»,- ասաց նա:











