Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:0,5 հաշվով հաղթում է Դանիայի հավաքականին: Վլադիմիր Հակոբյանի հաղթանակից հետո առավելության հասավ նաեւ Լեւոն Արոնյանը, որը սեւերով ուժեղ էր Բերգ Սունե Հանսենից: Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղաց Ալան Ստիգ Ռասմուսենի հետ: Գաբրիել Սարգսյանը շարունակում է պարտիան: 

Կանանց Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվում է Սլովենիային: Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան պարտություն են կրել: Հաղթել է Լիլիթ Գալոյանը: