Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում 3,5:0,5 հաշվով Դանիային հաղթելուց հետո տղամարդկանց Հայաստանի հավաքականը 7 միավորով 6-րդ տեղում է: 7-ական միավոր ունեն նաեւ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան եւ Ռուսաստանը: Միանձնյա առաջատարը 9 միավոր վաստակած Բուլղարիան է: 8-ական միավոր ունեն Ադրբեջանը, Ֆրանսիան, Հունաստանն ու Ռումինիան:
5-րդ տուր
Դանիա - Հայաստան` 0,5:3,5
Ադրբեջան - Ֆրանսիա` 2:2
Գերմանիա - Բուլղարիա` 1:3
Իսպանիա - Հունաստան` 1,5:2,5
Ռուսաստան - Ուկրաինա` 2,5:1,5




























