Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականին Սլովենիայի հետ պայքարում պարտությունից փրկեց Լիլիթ Մկրտչյանը, որը սեւերով կարոաղցավ հաղթել Յանա Կրիվեցին: Նախքան այդ պարտություն էին կրել Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Գալոյանը հաղթանակ էր տարել:
Այս ոչ ոքիից հետո Հայաստանի թիմը 6 միավորով բաժանում է 6-ից 11-րդ տեղը: Կենտրոնական մրամարտում Ռուսաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց վրացիներին եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 8-ական միավոր ունեն Լեհաստանը, Ուկրաինան ու Վրաստանը, չեխերը վաստակել են 7 միավոր:




























