Այսօր մենք տարբեր գործնական եղանակներով հնարավորություններ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել, այնուհետեւ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, որից հետո մենք ստորագրել ենք այս տարվա շրջանակում ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք երկու երկրների զինված ուժերին ավելի կսերտացնի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:
«Նախկինում մենք եւս ունեցել ենք ձեռբերումներ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներից շատերը Հունաստանի ռազմական դպրոցներում վերապատրաստվել են: Հուսամ, որ կկարողանանք հյուրընկալել շատ ուրիշներին:
Մենք նաեւ նախատեսել ենք նորարարական ձեռքբերումներ նորարար պաշտպանության ոլորտում:
Մենք օրենսդրության նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է ռազմական հետազոտությանը եւ նորարարությանը Հայաստանում: Շատ ուրախ կլինենք, որ հայկական ընկերությունները, եթե հետաքրքրված են, մասնակցեն այս համակարգին:
Հունաստանը հաստատակամ է, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք վճռականորեն եւ սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, որեւէ միակողմանի ռազմական գործողության այս տարածաշրջնում: Մենք գտնում ենք, որ խաղաղությունն է կարեւորագույնը, ուստի մենք կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի շրջանակներում»,-ասաց Հունաստանի ՊՆ նախարարը:











