Սերգեյ Լավրովը այնպիսի սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում նաեւ Արցախի հետ կապված՝ կիրառելով նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ես չեմ էլ ուզում անդրադառնալ իր արտահայտություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այդպիսի հարցադրումները պետք է ուղղակի մերժվեն: Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհավիրքների համար, ոչնչացնել Հայաստանը: Եվ, ոչ թե Լավրովի ասած ուլտիմատումի լեզվով եմ ուզում արձագանքելն, այլ նա ինքը իրավունք չունի ուլտիմատում դնի, ինքն էլ պետք է հասկանա, որ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Նիկոլ Փաշինյանը կամ իր խմբակն է իշխանության, թե ոչ:
Ո՞նց կարող է Հայաստանի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինյանից։ Ես կարծում եմ, որ սա նաև Ռուսաստանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում, կողմնորոշվեք՝ կա՛մ..., կա՛մ...։
Երբ Լավրովը հիմնավորում է այս իշխանությունների դավաճանական գործողությունները, դրանով ինքը հայ ժողովրդին օգնո՞ւմ է, թե՞ չէ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե անընդունելի են Լավրովի այն հայտարարությունները, թե Հայաստանն անվերադարձ կորցրել է Արցախը:











