2012-ի սկզբին Երեւանում հայ-բելգիական ներդրումային սեմինար տեղի կունենա: Այ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ-բելգիական առեւտրային պալատի նխագահ Վալերի Սաֆարյանը:
«Կքննարկվի ոչ այնքան ներդրումային մթնոլորտը, որքան կոնկրետ ծրագրեր»,- ասել է նա, հավելելով, որ նոր ծրագրերը դուրս կգան հայ-բելգիական համագործակցության համար ավանդական համարվող ոլորտների շրջանակից: «Մենք ուզում ենք քննարկել քիմիական արտադրանքի Հայաստան ներմուծման հնարավորությունը, ինչպես նաեւ համագործակցությունը դեղագործության ոլորտում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանում դեղերի համար անհրաժեշտ հումքի արտադրությանը, որը հետագայում կարող է մշակվել Բելգիայում»,-հայտարարել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս երկկողմ առեւտրի հիմքը կազմում է Հայաստանից մետաղական կոնցենտրատների արտահանումն ու Հայաստանում ալմաստների վերամշակումը: 2010-ին այդ ոլորտներում ապրանքաշրջանառությունը կազմել է համապատասխանաբար 10,4 մլն եւ 60,5 մլն դոլար: Երկու երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 143,9 մլն դոլար: Սա ԵՄ երկրների շարքում երրորդ ցուցանիշն է Գերմանիայից եւ Բուլղարիայից հետո:




























