Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ իսպանացիների նկատմամբ: Վճռական եղավ Գաբրիել Սարգսյանի հաղթանակը Արիսմենդի Մարտինեսի նկատմամբ: Լեւոն Արոնյան - Ֆրանսիսկո Վալյեխո, Սալգադո Լոպես - Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան - Իլյեսկաս Կորդոբա պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: